Շախմատի կանանց հավաքականը պարտվել է քառորդ եզրափակչում
Իսպանիայում ընթացող կանանց աշխարհի թիմային առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ընտրանին մրցել է Ուկրաինայի հետ և առաջին փուլում հաղթել 3:1 հաշվով, իսկ երկրորդում՝ 0,5-3,5 հաշվով պարտվել: Որոշիչ թայ-բրեյքում Հայաստանի ընտրանու կազմում Աննա Սարգսյանը հաղթել է մրցակցին, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը պարտություն են կրել:
Ուկրաինայի ընտրանին դուրս է եկել կիսաեզրափակիչ և կմրցի Ռուսաստանի ընտրանու հետ: Նշենք, որ շախմատի կանանց աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին և կամփոփվի հոկտեմբերի 3-ին: