Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը սկսում է պայքարն աշխարհի առաջնությունում: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկող աշխարհի առաջնությունում առաջինը մրցագորգ կմտնի 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Վերջինս պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Նրա առաջին մրցակիցը Ղազախստանից Ադլան Ասկարովն է:

Հոկտեմբերի 3-ին մրցագորգ կմտնեն Վազգեն Թևանյանը, Արման Ավագյանը և Արման Անդրիասյանը: Թևանյանը 65 կգ քաշային կարգում որակավորման փուլում ուժերը կչափի Մեծ Բրիտանիան ներկայացնող Գեորգ Ռամի հետ, 70 կգ քաշային կարգում Անդրիասյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում դեռևս հայտնի չէ, Ավագյանը 79 կգ քաշում որակավորման փուլում մրցելու է Ուկրաինայից Ռուստամ Ռուսիևի հետ:

wp-apeth