Կոնեն «Արարատից» տեղափոխվեց «Ույպեշտ»

Կոնեն «Արարատից» տեղափոխվեց «Ույպեշտ»

Երեւանի «Արարատի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն հեռացել է թիմից։ Հունգարական «Ույպեշտ» ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերվել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։

Հիշեցնենք, որ Մորի Կոնեն «Արարատին» էր միացել 2020/21 մրցաշրջանից առաջ:  Նա թիմի կազմում մասնակցել  Հայաստանի Պրեմիեր լիգայի 22 խաղի և դարձել է 7 գոլի հեղինակ:

Կոնեն նաև առանցքային դեր է ունեցել 2020/21 մրցաշրջանում «Արարատի»՝ գավաթը նվաճելու հարցում: Նա մասնակցել է գավաթային վեց խաղի և դարձել է վեց գոլի հեղինակ՝ այդ թվում երկու գոլ խփելով եզրափակիչ խաղում։

Եվրագավաթներում 26-ամյա ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկրացել է չորս խաղ՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

wp-apeth