Ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է աշխարհի 2021թ. առաջնության անցկացման նոր ժամկետները`դեկտեմբերի 7-17-ը: Նախապես մրցավայր էր ընտրված Պերուի մայրաքաղաք Լիման: Թե որն է լինելու հյուրընկալող նոր քաղաքը, առայժմ հայտնի չէ: Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը նախապատրաստվում է կարևոր ստուգատեսին: Ուսումնամարզական հերթական հավաքը նախատեսված է սկսել սեպտեմբերի 27 -ին ՝ Աբովյանում: