Տոկիո-2020. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պայքարից
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը անհաջող մեկնարկեց Օլիմպիական խաղերում:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ազատ ոճի 57 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Արսեն Հարությունյանը մրցեց Մոնղոլիայից Բեխբայար Էրդենբատի հետ և պարտվեց 1:6 հաշվով: Հարությունյանը կշարունակեր պայքարը, եթե Մոնղոլիան ներկայաղնող մարզիկը հասներ եզրափակիչ, սակայն վերջինս արդեն հաջորդ փուլում պարտություն կրեց:
Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին: Նույն օրը բռնցքամարտի կիսաեզրափակիչում ռինգ դուրս կգա Հովհաննես Բաչկովը: