«Տոտենհեմը» վարկ է վերցրել պետությունից

«Տոտենհեմը» վարկ է վերցրել պետությունից

Լոնդոնի «Տոտենհեմը» երկրի կառավարությունից 175 միլիոն ֆունտ վարկ է վերցրել: Ակումբն օգտվել է բիզնեսին օգնելու ծրագրից: Կարճաժամկետ վարկը տրվում է ընկերություններին, որոնց ներդրումը զգալի է երկրի տնտեսության մեջ:

  • Հաշվի առնելով այն, որ հանդիպումների և կողմնակի այլ մրցելույթների դադարեցումից հետո չենք ապահովել զգալի եկամուտներ, մեր կորուստները կարող են գերազանցել 200 միլիոն ֆունտը մինչև 2021 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում: Ստացված ֆինանսական միջոցները չեն օգտագործվելու խաղացողներ ձեռք բերելու վրա: Ակումբի ղեկավարները ցանկանում են, որ ֆինանսապես լինեն ճկուն և լրացուցիչ կապիտալ ստեղծված ծանր պայմաններում: «Տոտենհեմը» ստեղծել է բազմաֆունկցիոնալ հարթակ, որը նախատեսված է եկամտի դիվերսիֆիկացված հոսքեր ապահովելու համար, ստեղծել է լրացուցիչ աշխատատեղեր, օգնություն տրամադրել տարբեր կազմակերպությունների և դպրոցների՝ կորոնավիրուսային համաճարակի հետևանքով խնդիրները թեթևացնելու համար,- նշված է ակումբի հայտարարության մեջ:
wp-apeth