5 մեդալ՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից

5 մեդալ՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում 5 մեդալ են նվաճել: Սան Մարինոյում անցկացված մրցաշարում հայկական թիմը նվաճել է երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ:

Արծաթե մեդալակիրներ են դարձել վազորդներ Էլլադա Ալավերդյանը (800 մ 2:16:10), Երվանդ Մկրտչյանը (3000 մ 8:14:46) և հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը (7,42 մ): Մրցաշարում բրոնզե մեդալներ են նվաճել վազորդ Ռազմիկ Մկրտչյանը (200 մ 21.59) և հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը (7,39 մ):

Հավելենք նաև, որ Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Կոսովոյի, Վրաստանի, Մալթայի, Մոնակոյի, Ալբանիայի, Անդորրայի, Կիպրոսի, Ջիբրալթարի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Սան Մարինոյի և Վատիկանի թիմերը։

wp-apeth