Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ

Հունիսի 1-ին՝ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում, կայացավ ընկերական հանդիպում Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև։ Թիմերը չպարզեցին հաղթողին․ հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Խորվաթիա-Հայաստան՝ 1:1 (1:0)

Վելիկա Գորիցա, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Լուկա Բիլբիյա (Բոսնիա և Հերցեգովինա)

Գոլերի հեղինակներ՝ Իվան Պերիշիչ, 24 (Խորվաթիա), Վբեյմար Անգուլո, 72 (Հայաստան)

Խորվաթիա

1. Դոմինիկ Լիվակովիչ, 3. Բորնա Բարիշիչ, 5. Դույե Կալետա-Սար, 21․ Դոմագոյ Վիդա (16․ Միլե Շկորիչ, 46), 2. Սիմե Վրսալկո (22․ Յոսիպ Յուրանովիչ, 46), 11. Մարսելո Բրոզովիչ, 10. Լուկա Մոդրիչ (ա) (17. Անտե Ռեբիչ, 46), 13. Նիկոլա Վլաշիչ (20. Բրունո Պետկովիչ, 46), 4. Իվան Պերիշիչ (19. Միլան Բադել, 61), 7. Յոսիպ Բրեկալո (15․ Մարիո Պաշալիչ, 26), 9. Անդրեյ Կրամարիչ։

Պահեստայիններ․ 12․ Լովրե Կալինիչ, 23. Սիմոն Սլուգա, 14. Անտե Բուդիմիր, 6. Դեյան Լովրեն, 18. Միսլավ Օրսիչ:

Գլխավոր մարզիչ՝ Զլատկո Դալիչ

Հայաստան

1․ Դավիդ Յուրչենկո, 22․ Դավիթ Տերտերյան (24․ Ժորդի Արարատ, 62), 4․ Տարոն Ոսկանյան, 2․ Անդրե Չալըշըր, 13․ Կամո Հովհաննիսյան (ա), 5․ Արտակ Գրիգորյան (8․ Կարեն Մուրադյան, 79), 15․ Էդուարդ Սպերցյան (6․ Վբեյմար Անգուլո, 46), 7․ Խորեն Բայրամյան (14․ Ժիրայր Շաղոյան, 62), 25․ Էդգար Բաբայան (20․ Կարեն Մելքոնյան, 46), 11․ Տիգրան Բարսեղյան, 22․ Սարգիս Ադամյան (23․ Վահան Բիչախչյան, 46)։

Պահեստայիններ․ 12․ Գրիգոր Մելիքսեթյան, 16․ Արման Ներսեսյան, 9․ Արթուր Միրանյան, 17․ Ալբերտ Խաչումյան, 19․ Հակոբ Հակոբյան։

Գլխավոր մարզիչ՝ Խոակին Կապառոս

wp-apeth