Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում երրորդ տեղն է գրավել

Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում երրորդ տեղն է գրավել

Երևանցի երեք մարզիկ էր գործուղվել Կիևում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարին: Հայտավորված էին 17 երկրի ներկայացուցիչներ, հայտնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից:

Բազմամարտում Արթուր Դավթյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ Համլետ Մանուկյանը  չորրորդն էր երիտասարդների մրցավեճում: Առանձին գործիքների վրա Արթուրը դարձյալ երկրորդն էր նժույգթափում, հենացատկում և օղակների վարժությունում:

Երիտասարդների պայքարում Համլետը երկրորդն էր նժույգթափում ,օղակների զուգափայտի վրա և ազատ վարժություններում: Թիմայինում մեր պատվիրակությունը երրորդ տեղն է զբաղեցրել:

wp-apeth