«Հայասայի» հիմնադիրը դադարեցնում է իր գործունեությունը

«Հայասայի» հիմնադիրը դադարեցնում է իր գործունեությունը

Գյումրու աղջիկների նորաստեղծ «Հայասա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել: Նշվում է, որ ակումբի հիմնադիր Արտակ Գյոլեցյանը որոշել է դադարեցնել իր գործունեությունը որպես ակումբի նախագահ:

«Ելնելով կանանց ֆուտբոլում տիրող խտրական վերաբերմունքից և ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ակումբների համար անհավասար պայմանների ապահովման հանգամանքից «Հայասա» ակումբի հիմնադիր Արտակ Գյոլեցյանը դադարեցնում է իր գործունեությունը որպես ակումբի նախագահ։ Քանի որ Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնությունում այժմ պարտադրված դադար է կապված Հայաստանի հավաքականի մասնակցությամբ սիրողական մրցաշարի, «Հայասա» ակումբի հետագա գործունեության մասին Հայաստանում կամ այլ երկրում կհայտարարվի լրացուցիչ։ Ակումբի ֆուտբոլիստների հետ պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները կկատարվեն հավուր պատշաճի»,- նշված է հայտարարությունում:

Նշենք, որ «Հայասան» կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում պայքարում է չեմպիոնության համար: Վերջերս թիմը հաղթեց ֆուտզալի կանանց Հայաստանի առաջնությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth