Լոռու մազպետն հանդիպել է Թովմաս Գրիգորյանի հետ
Լոռու մարզպետն ընդունել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-տնօրեն Թովմաս Գրիգորյանին և ակումբի ներկայացուցիչներին, հայտնում են մարզպետարանից:
Նշվում է, որ մարզպետարանը հնարավորինս կաջակցի «Լոռի» ֆուտբոլային ակումբին. բոլոր միջոցներն ու լծակները պատրաստ են գործադրել, որպեսզի հայկական ֆուտբոլի համբավը վերականգնվի և զարկ տրվի մարզաձևի զարգացմանը, իսկ Լոռվա ակումբի վարկանիշը է՛լ ավելի բարձրանա: «Լոռի» ՖԱ-ին մարզի ղեկավարը հայտնե է իր անվերապահ աջակցությունը:
- Կազմակերպչական հարցերին զուգահեռ՝ թիմի համար առաջնային է նաև հոգեբանական աջակցությունը. ամեն ինչ կանենք ձեր կողքին լինելու, ոգևորելու և դրական ձեռքբերումները կրկնապատկելու համար, ակումբի ցանկացած ձեռքբերում նշանակալի և ոգևորող է նաև մեզ համար, — նշել է մարզի ղեկավարը:
- «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանն իր հերթին շեշտել է՝ մարզային ղեկավարության կողմից ուշադրությունը ոգևորող է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող՝ փորձությունները պատվով հաղթահարելու ու որակյալ խաղ ցուցադրելու առումով:
-
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հանրապետության ողջ տարածքում մարզադաշտերի կառուցման տեմպին, սպորտի զարգացման ուղղությամբ պետության որդեգրած քաղաքականությանը:
-
Մարզաձևի զարգացման լավագույն գրավականը համայնքներում կառուցվող բազմաթիվ մարզադաշտերն են և երիտասարդների շրջանում մեծ ոգևորությունը, որն այսօր նկատելի է, ապացուցում է՝ ֆուտբոլը զարգանալու մեծ հեռանկարներ ունի: Լոռու մարզպետի ակնկալիքն է՝ եկող տարի մարզային առաջնություն կազմակերպել:
-
Մարզի ղեկավարն ասել է՝ խաղադաշտերի կառուցման այս տեմպը պահպանվի՝ նախաձեռնությունը հնարավոր կլինի հաջողությամբ իրագործել, մարզում ակտիվացնել սպորտային կյանքն ու հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ:
-
Հանդիպման ավարտին «Լոռի» ՖԱ-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը Անդրեյ Ղուկասյանին խորհրդանշական նվեր է հանձնել՝ մարզաշապիկ՝ մարզպետի անունով: