«Գյումրին» պարտվել է առաջին խաղում
Մեկնարկել է Հայաստանի կանանց բասկետբոլի առաջնությունը: Առաջին խաղում «Լես Ֆոքսեսը» հյուրըկալվելիս 101-47 հաշվով հաղթել է «Գյումրի» թիմին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել է Արմինե Արմուտյանը («Գյումրի»), որը վաստակել 22 միավոր, հայտնում են ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ առաջնությանը մասնակցելու են 6 թիմ Երևանից և Գյումրիից։ Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանի արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:
Մասնակից թիմերն են՝
- «Հատիս» (Երևան)
- «Լեգենդ» (Երևան)
- «Գյումրի» (Գյումրի)
- «Արցախ» (Երևան)
- «Լես ֆոքսես» (Երևան)
- «Էրեբունի » (Երևան)