ՃՏՊ-ները Հայաստանում ու ստուգումների արդյունքները. Ամփոփում

ՃՏՊ-ները Հայաստանում ու ստուգումների արդյունքները. Ամփոփում

ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որմ արտի 26-ին, ժամը 21.55-ին, Երևանի Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին. 23-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***

Մարտի 26-ին, ժամը 16.25-ին, Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***

Մարտի 19-ին, ժամը 02.25-ին, ոստիկանության Բազումի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 42-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է տան աստիճաններից ընկնելու հետևանքով:

Մարտի 26-ին Բազումի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ մարտի 19-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է մետաղյա սյանը. 36-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ:

  • Կատարվում է քննություն։

***

Մարտի 26-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, ինչի հետևանքով մեքենան հրկիզվել է. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***

Մարտի 26-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Քաջարան-Կապան ճանապարհի 1-ին կմ-ին «Սքանիա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***

Մարտի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի դաշտամիջյան ճանապարհին կողաշրջվել է. 23-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

Ստուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 44 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 9-ը՝ 1260 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 34 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

wp-apeth