ՃՏՊ-ները հանրապետությունում. Ամփոփում

ՃՏՊ-ները հանրապետությունում. Ամփոփում

ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 24-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 43-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Չարենցի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

  • Կատարվում է քննություն։

***
Մարտի 25-ին, ժամը 16.30-ին, Երևանի Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին, ապա տերմինալին և էլեկտրասյանը. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Մարտի 24-ին, ժամը 23.30-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «Օպել», «ԿԻԱ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Մարտի 25-ին, ժամը 13.00-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Մարտի 25-ին, ժամը 16.30-ին, Երևանի Դավիթ Բեկի և Սարի թաղի 16-րդ փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Մարտի 25-ին, ժամը 23.00-ին, Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել. 27-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Մարտի 24-ին, ժամը 20.00-ին, Երևանի Գայի պողտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30 և 22 տարեկան երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Մարտի 25-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Մարտի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 152-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063-ի» 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Մարտի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։
wp-apeth