ՃՏՊ-ները Հայաստանում

ՃՏՊ-ները Հայաստանում

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 22-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «SEAT» մակնիշի ավտոմեքենաներ. «SEAT-ի» 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին, ժամը 20.15-ին, Երևանի Թամանցիների փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին, ժամը 14.30-ին, Երևանի Էրեբունու և Նոր Արեշի 50-րդ փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-23213» մակնիշի ավտոբուսը և «Ռենո» մակնիշի ավտոմեքենան. «ԳԱԶ-23213»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***

Մարտի 22-ին, ժամը 23.00-ին, Երևանի Կասյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԲՄՎ-ի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 31-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է մարտի 7-ին՝ Աշտարակ քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած վթարի հետևանքով (դեպքի վայրը և ավտոմեքենաները պարզվում են):

  • Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Երևանում հիվանդանոց բուժօգնության է դիմել 30-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է մարտի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենայով Ագարակ գյուղի իրենց տան դարպասներին բախվելու հետևանքով:

  • Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Վանաձորի Նժդեհի և Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա Սորենտո» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։
wp-apeth