Մարել են բռնկված հրդեհները՝ մոտ 8.6 հա տարածք

Մարել են բռնկված հրդեհները՝ մոտ 8.6 հա տարածք

Հուլիսի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

  • Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 4000 քմ, 800 քմՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 4500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 3 հա,
  • Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1 հա, Շահումյան գյուղում՝ 300 քմ, Խարբերդի ամառանոցներում՝ 1500 քմ,
  • Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2,5 հա, 400 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 1500 քմ, Զովունի գյուղում՝ 2500 քմ,
  • Լոռու մարզի Փամբակ գյուղում՝ 400 քմ,
  • Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում՝ 4000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

wp-apeth