Քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Հուլիսի 13-ին, ժամը 10։15-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 01:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, այնուհետև՝ նաև հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Որոնողական աշխատանքներին ներգրավված են ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներ։

Քաղաքացու շուրջ չորս օր տևած որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք․ քաղաքացին չի հայտնաբերվել։ Մթության պատճառով աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են։

wp-apeth