Հրդեհ «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում

Հրդեհ «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Մարտի 22-ին, ժամը 19:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» արգելոց-թանգարանում այրվում են տնկիներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2 աշխատակից:

wp-apeth