Այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ

Այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 22-ին, ժամը 21։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։43-ին, մարվել՝ 22։51-ին։ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ։

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 23․6 հա տարածք

Հունիսի 22-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 200 քմ, 3 հա, 2 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 600 քմ, 200 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 7 հա, 1000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 2000 քմ, Դաշտ գյուղում՝ 5 հա,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2․5 հա, Գետամեջ գյուղում՝ 3 հա,

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ 500 քմ, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 3000 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

wp-apeth