«Audi A4»-ը բախվել է «Ford Fusion»-ին ու «Opel Vectra»-ին

«Audi A4»-ը բախվել է «Ford Fusion»-ին ու «Opel Vectra»-ին

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 22-ին, ժամը 00։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն․ Տիգրանյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Audi A4» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նիկոլ Չ․, ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Ford Fusion» (վարորդ՝ Արայիկ Ա․, ծնված 1993 թ․) և «Opel Vectra» (վարորդ՝ Հովհաննես Բ․) մակնիշների ավտոմեքենաներին․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը և ժապավենով սահմանազատել տարածքը։

wp-apeth