Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը

Հունիսի 21-ին, ժամը 23։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելու և Կիևյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Merсedes-Benz 430» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Թ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։ Շտապօգնության աշխատակիցները Հովհաննես Թ․-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

wp-apeth