ՃՏՊ Կոմիտասում. կա տուժած

ՃՏՊ Կոմիտասում. կա տուժած

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 14-ին, ժամը 21։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ` Արսեն Ա․) և «Mazda 6» (վարորդ` Նարեկ Վ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Քրիստինե Հ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

wp-apeth