Հրդեհ «Առմոնտաժ» ԲԲԸ-ի տանիքում
ԱԻՑ-ից հայտնում են, հունիսի 13-ին, ժամը 10:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 5 հասցեում գտնվող «Առմոնտաժ» ԲԲԸ-ի տանիքում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։12-ին, մարվել՝ 11։21-ին։ Այրվել են «Առմոնտաժ» ԲԲԸ-ի տանիքի փայտյա կառուցատարրերը (25 քմ)։
- Գազի արտահոսք ավտոմեքենայից
Հունիսի 12-ին, ժամը 18:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում գտնվող ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գազի արտահոսքն առաջացել է Բեյրութի և Խորենացու փողոցների խաչմերուկում կայանած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից (վարորդ՝ Վաղինակ Բ․)։ Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը՝ փակելով գազի բալոնի փականը։