«BMW»-ն 10 մետր սահել է ձորակը

«BMW»-ն 10 մետր սահել է ձորակը

ԱԻՆ-ից հայտնում են. որ հունիսի 11-ին, ժամը 01:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պուշկինի լեռնանցքի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տելման Մ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր սահել ձորակը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Արթուր Դ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Ստեփանավանի ԲԿ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Տելման Մ․-ին և Արսեն Պ․-ին (ծնված 1985 թ.): Տուժածները հոսպիտալացվել են Ստեփանավանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

 

wp-apeth