Վերամբարձ կռունկին բախվելուց հետո մեքենայի վարորդը մահացել է

Վերամբարձ կռունկին բախվելուց հետո մեքենայի վարորդը մահացել է

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 10-ին, ժամը 11։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած վերամբարձ կռունկին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թելման Ս․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած վերամբարձ կռունկին (վարորդ՝ Արման Ս․)։ Մինչ շտապօգնության՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

wp-apeth