Ավտոմեքենան բախվել է սյանը

Ավտոմեքենան բախվել է սյանը

Մարտի 18-ին, ժամը 00։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղում գտնվող հանգստի գոտիներից մեկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «Opel Vectra B» (Ս-Հ․ Դ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս և ուղևոր Տ․ Օ․-ն (ծնված 1990 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

wp-apeth