ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ
Մարտի 3-ին, ժամը 22։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցում՝ Վերնիսաժի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Аstra» (վարորդ` Ռ. Հ.) և «Ford Fusion» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel Аstra» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Ռ․ Հ․-ն և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Գ․-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։09-ին, մարվել՝ 22։25-ին։ Մասամբ այրվել է «Opel Аstra» մակնիշի ավտոմեքենան։