«BMW» մակնիշի ավտո­մեքենան կողաշրջվել է սելավատարում

«BMW» մակնիշի ավտո­մեքենան կողաշրջվել է սելավատարում

Փետրվարի 5-ին, ժամը 01:34-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի 34/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտո­մեքենան (վարորդ՝ Ռ. Ն., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել սելավատարում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան:

wp-apeth