Հրդեհ բնակարանում
Դեկտեմբերի 5-ին, ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օրբելու փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նաև փլուզվել է բնակարանի հյուրասենյակի և խոհանոցի միջնապատը (12 քմ), կոտրվել են փակ պատշգամբի դռների և պատուհանի ապակիները․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։21-ին, մարվել՝ 17։43-ին։ Հյուրասենյակում այրվել է գույք (2 քմ)։