Հակկո գյուղում այրվել է անասնակեր

Հակկո գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 12-ին, ժամը 14։40-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հակկո գյուղում այրվում են տուն և անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հակկո գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ նոյեմբերի 13-ին, 00։06-ին: Այրվել է մոտ 1900 հակ կուտակած անասնակեր։

wp-apeth