ՃՏՊ Վանաձոր քաղաքում
ԱԻՆ-ից հայտնում են, հունիսի 7-ին, ժամը 17:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107« մակնիշի ավտոմեքենան շրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան՝ հեռացնելով ճամփեզրից։
ՃՏՊ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում
ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ հունիսի 7-ին, ժամը 10:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 39-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Ղ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել․ վնասվել է ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Շտապօգնության աշխատակիցները ուղևոր Էրիկ Կ․-ին (ծնված 1988 թ․) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն․ հոսպիտալացման կարիք չի եղել։ Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը։