Հրդեհ է բռնկվել Ակունք գյուղի հարակից տարածքում

Հրդեհ է բռնկվել Ակունք գյուղի հարակից տարածքում

Օգոստոսի 29-ին, ժամը 18։20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ակունք գյուղի հարակից տարածքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:55-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

wp-apeth