Բախվել են «Hyundai Veloster»-ը, «Mercedes E320»-ն ու «Opel Astra»-ն
Հուլիսի 9-ին, ժամը 00։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը կողաշրջվել է, կա արգելափակված տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Hyundai Veloster» (վարորդ՝ Ռ․ Օ․, ծնված 2000 թ․), «Mercedes E320» (վարորդ՝ Ս․ Հ․) և «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Ե․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Hyundai Veloster» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ի․ Օ․-ն (ծնված 2003 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։