Հեռացրել են կատաղած շներին

Հեռացրել են կատաղած շներին

Հունիսի 7-ից 13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 613 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 199 հրդեհի, 2 փլուզման, 2 ուժեղ կարկուտի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 173 կենցաղային կանչ. տուժել է 104 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ: Արձանագրվել է թունավորման 10 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 613 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 199 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 30 կեղծ ահազանգ:

Փրկարարները 173 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Աջափնյակ վարչական շրջաններում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 74 ահազանգ է ստացել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 33 դեպքում: Տարբեր պատճառներով արգելափակված 4 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 9 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Հակառակորդի հարձակման դեպքում բնակավայրի ինքնաբավ կենսաապահովումն ու ինքնապաշտպանությունը», «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը», «Հրդեհաշիջումը տանիքում եւ տարհանում», «Հրդեհի մարումը մանկապարտեզի տարածքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ատոմակայանի նավթամթերքի պահեստներում եւ ռեզերվուարներում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ուսումնական հաստատություններում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

Այլ կանչեր. Ու գիշերին Մալաթիա-Սեբաստիայում ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի տներից մեկի մոտակայքում կատաղած շներ կան, բնակիչը չի կարողանում մտնել տուն, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն։

wp-apeth