«Ford Focus»-ը բախվել է սյանը. կան տուժածներ և զոհ

«Ford Focus»-ը բախվել է սյանը. կան տուժածներ և զոհ

Մայիսի 30-ին, ժամը 10:58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և մեկ զոհ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Ford Focus» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1983 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ա․Ա․-ն և ուղևորներ Մ․ Ա․-ն (ծնված 1939 թ.), Դ․ Ա․-ն (ծնված 2016 թ.), Ռ․ Ա․-ն (ծնված 2016 թ.) և Ա․ Ս․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները ուղևոր Դ․ Ա․-ի  առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա․-Ա․-ինը, Ռ․ Ա․-ինը և Ա․Ս․-ինը՝ բավարար․ ուղևոր Մ․ Ա․-ն մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

wp-apeth