Վարորդն ընկել է ջրատարի մեջ ու մահացել

Վարորդն ընկել է ջրատարի մեջ ու մահացել

Ապրիլի 13-ին, ժամը 06:47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արտաշատի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1987 թ.) մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը ընկել է ջրատարի մեջ և տեղում մահացել, իսկ ուղևորներ Լ․ (ծնված 2015 թ.), Տ․ (ծնված 2007 թ.) և Գ․ (ծնված 1979թ.) Ա․-երը հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։ Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ջրատարից և հոսանքազրկել ավտոմեքենան:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth