Հրդեհ Չարենցավան քաղաքում. տուժածներ չկան

Հրդեհ Չարենցավան քաղաքում. տուժածներ չկան

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 2-ին, ժամը 16:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Գևորգ Էմին փողոցում՝ պոլիկլինիկայի մոտակայքում, այրվում է վագոն տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:27-ին, մարվել՝ 16:38-ին: Գևորգ Էմին փողոցում՝ «Հորիզոն» առևտրի կենտրոնի մոտակայքում, ինքնաշեն երկաթյա տնակի (մոտ 20 քմ) ներսում այրվել է 2 պատուհանի փեղկ:

  • Քաղաքացիներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 2-ին, ժամը 18։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 27 շենքում գտնվող քաղաքացիներ ունեն հոգեբանի խորհրդատվության կարիք:

ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը մեկնել է դեպքի վայր և քաղաքացիների հետ տեղում վարել հոգեբանական զրույց:

wp-apeth