Հրդեհ Աշտարակ քաղաքում
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 2-ին, ժամը 17։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում այրվում են գազի հաշվիչներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ.Պետրոսյան փողոցի տներից մեկին հարակից ավտոկայանատեղիի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 17:50-ին: Այրվել են գազի հաշվիչներ և շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ):
- Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3 հա տարածք
Հունիսի 2-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 400 քմ, Արարատ քաղաքում՝ 2․5 հա, Դալար գյուղում՝ 1500 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 200 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: