Հրդեհ Արգել գյուղում

Հրդեհ Արգել գյուղում

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 1-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում, հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը,  Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ չորս և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ մեկնել են դեպքի վայր։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի թիվ 17/2 հասցեում գտնվող երկհարկանի նախկին դպրոցի (1300 քմ) երկրորդ հարկի սենյակներից մեկում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 21:09-ին: Շինության երկրորդ հարկում այրվել են 2 սենյակ (մոտ 80 քմ)՝ գույքով, և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 800 քմ):

wp-apeth