Գյումրու ավտոկայանի մոտակայքում այրվել է խանութի տանիք

Գյումրու ավտոկայանի մոտակայքում այրվել է խանութի տանիք

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 25-ին, ժամը 12։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի քաղաքային ավտոկայանի մոտակայքում այրվում է խանութի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:39-ին, մարվել՝ 12:47-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 10 քմ:

wp-apeth