Ավտոճանապարհների վիճակն ու պատահարները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում:
Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Պատահարներ
- Փրկարարները հայտնաբերել են դի
Ապրիլի 6-ին, ժամը 15:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքի հատակին հայտնաբերել Նոդար Ս.-ի (ծնված 1955 թ.) դին:
- ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին
Ապրիլի 7-ին, ժամը 00:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Թումանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 65 տան մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 01:03-ին:
Այրվել են «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ: