Գյումրիում երկու տղամարդ հոսանքահարվել են
Այսօր՝ ապրիլի 5-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Գյումրիում։ Էլեկտրահարման հետևանքով 2 տղամարդ՝ Վարդանյան Հարություն Վարդանի (ծնված 1994թ, հասցե Վազգեն Սարգսյան 235/086 տնակ) և Համբարյան Գագիկ Լյովայի (ծնված 1981թ, հասցե Կարեն Դեմիրճյան 2 անցում 8-րդ տուն) տեղափոխել են «Գյումրի» ԲԿ։
«Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը «ՑԱՅԳ »ՀԸ «Այսօր» լրատվականի հետ զրույցում նշել է, որ Հ․Վ․-ի վիճակը ծանր է, իսկ Հ․Գ-ի վիճակը ծայրահեղ ծանր է։