ՃՏՊ, hրդեհ. կա տուժած
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 3-ին, ժամը 20:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Գ., ծնված 1967 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր գլորվել հարակից ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
- ՃՏՊ Շոպրոնի փողոցում. տուժածներ չկան
Ապրիլի 3-ին, ժամը 22:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի թիվ 77 հասցեում գտնվող Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Ա., ծնված 1998 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանած «Opel Astra G», «Nissan Teana» և «Mustang» մակնիշների ավտոմեքենաներին:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
- Հրդեհ Արծվաբերդ գյուղում. տուժածներ չկան
Ապրիլի 3-ին, ժամը 16:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզել է, որ Արծվաբերդ գյուղի 14-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:49-ին, մարվել՝ 19:06-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 25 քմ և տանիքում կուտակած մոտ 90 հակ անասնակեր:
- Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված
Ապրիլի 4-ին, ժամը 03։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի «Սբ. Սարգիս» մատուռի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սբ. Սարգիս» մատուռի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված։