ՃՏՊ-ները Հայաստանում. ամփոփում

ՃՏՊ-ները Հայաստանում. ամփոփում

Ապրիլի 1-ին, ժամը 21.00-ին, Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցում «Հայասա» մոտոցիկլը կողաշրջվել է. մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին, այնուհետև՝ էլեկտրասյանը. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 1-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Գորիսի Սյունիքի փողոցում «Մերսեդես Բենց 312-D» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող 18-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-ից 2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 29 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 4-ական, ծեծի՝ 2, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի և սպանության սպառնալիքի 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և ավազակային հարձակման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

wp-apeth