Հիմնանորոգվում է Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը
Հիմնանորոգվում է Երևան — Գյումրի — հայ-վրացական սահման միջպետական ճանապարհը, մասնավորապես Քեթի — Ցողամարգ 12 կմ ճանապարհը: Իրականացվել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել են ջահեռացման համակարգերը: Իրականցվելու է երկշերտ ասֆալտապատում: Ասֆալտբետոնե ծածկի հաստությունը 10 սմ է: Կտեադրվեն նոր ազդանշանային պլաստիկ սյուներ: Պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 794 միլիոն դրամ: Աշխատանքները կավարտվեն այս տարի, հայտնում են ՀՀ կառավարությունից: Նշվում է, որ ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 2000-ականներին: