Հյուսիսարևելյան հատվածում պահպանվել է հարաբերական անդորր

Հյուսիսարևելյան հատվածում պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Սահմանագոտու տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը շարունակել է կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով և պատրաստ են չեզոքացնել հակառակորդի ցանկացած սադրանք։

ՀՀ ՊՆ-ից նաև տեղեկացրել են, որ վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:

«Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի,դա հակառակորդի հերթական, կեղծ,ապատեղեկատվությունն է: Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»,- նշված է ՀՀ ՊՆ հայտարարությունում:

wp-apeth