Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք, նշված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում
Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:
Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։
Հայկական կողմից կորուստներ չկան:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Պաշտպանության նախարարը դեսպան Կասպրշիկի տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:
Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։
- Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ադրբեջանի զինծառայողները Տավուշի ուղղությամբ սահմանային դիրքը գրավելու փորձ են արել: Թշնամու պաշտպանության նախարարությունը սկզբում հայտնեց 2 սպանվածի և 5 վիրավորի, իսկ ավելի ուշ 3 սպանվածի անուն հրապարակեց:
- Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից հուլիսի 12-ի երեկոյան:
- Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն
- Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։
-
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ Տավուշի ուղղությամբ առավոտյան վերսկսված փոխհրաձգության արդյունքում սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu): Հիշեցնենք, որ Թովուզի ուղղությամբ երեկ ադրբեջանական կողմը հայտնել էր 2 կորուստի և 5 վիրավորի մասին։ Իսկ ավելի ուշ վիրավոր զինծառայողներից մեկը մահացել էր հիվանդանոցում։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմից կորուստներ չկան: