Սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել

Սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեսյբուքի էջում գրել է, որ հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։

Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։

Շուշան Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:

wp-apeth