Ադրբեջանի զինծառայողները Տավուշի ուղղությամբ սահմանային դիրքը գրավելու փորձ են արել

Ադրբեջանի զինծառայողները Տավուշի ուղղությամբ սահմանային դիրքը գրավելու փորձ են արել

Պաշտպանության նախարարի մաուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի էջում գրել է, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ստեփանյանը հավելել է, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն իրենց բանակն երկու սպանված և հինգ վիրավոր ունի։

wp-apeth