72 ժամով կասեցվել է գիշերային ակումբի գործունեությունը

72 ժամով կասեցվել է գիշերային ակումբի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանում, եղել են նաև կասեցումներ:

Այսօր ՍԱՏՄ տեուչները ստուգայց են կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայի կազմակերպություններում: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որտեղ էլ կորոշվի տնտեսվարողը թույլ տրված խախտման համար նախատասված պատժամիջոցը:

Այսօր Կոտայքի մարզում 24 ժամով կասեցվել է «Թամարա» ընկերության արտադրական գործունեությունը՝ բացառությամբ կաթի ընդունման արտադրամասի. խախտվել էր ՀՀ պարետի որոշամամբ սահմանված՝ դիմակների ու ձեռնոցների համար փակ աղբարկղեր ունենալու նորմը, ախտահանման մատյանները թերի են լրացվել:

72 ժամով կասեցվել է Երևան-Արտաշատ մայրուղու վրա գործող գիշերային ակումբի գործունեությունը, որտեղ չէին պահպանել ժամանցային միջոցառումներ չանցկացնելու պահանջը:

Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության ընթացքում ՍԱՏՄ ստույգայցների ընթացքում տնտեսվավարողներին տրվել են խորհրդատվություն՝ ուղղված կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին, ցուցումներ, բաժանվել են իրազեկման թերթիկներ, ուղեցույցներ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Էրեբունի վարչական շրջանի հուշարձանների տարածքներում իրականացրել է շրջայց

Այսօր վաղ առավոտից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության հետ ուժեղացված շրջայցեր են կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հարակից տարածքներում, պուրակներում, մարդաշատ վայրերում։

Տեղում արձանագրվել է, որ քաղաքացիները զբոսանքի ընթացքում կրում են դիմակներ, հազվադեպ՝ ոչ ճիշտ ձևով, իսկ մարդաշատ վայրերում չի պահպանվում սոցիալական հեռավորությունը։

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում և տոմսարկղերում մարդկային կուտակումներ չեն արձանագրվել։

Տեսչական մարմնի աշխատակիցները քաղաքացիներին հորդորել են պահպանել կորոնավիրուսի դեմ ուղղված հակահամաճարակային կանոնները՝ զերծ մնալ մարդկային կուտակումներից, պահպանել պարետատան կողմից սահմանված նորմերը։

Շրջայցի ընթացքում կտորե դիմակներ կրող քաղաքացիներին տրամադրվել են մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ։

Ամփոփ

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝

19.06.2020-ի դրությամբ կայացվել է 3326 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

19.06.2020-ի դրությամբ իրականացվել է 31986 ստուգում, որից միայն 1072-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

wp-apeth